ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհներին ուժեղ բուք ու ձյան տեղումներ են․ Շիրակ
Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Հաղորդվում է, որ մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ բուքն ու ձյան տեղումները շարունակվում են, որոշ հատվածներում տեսանելիությունը մինչև 50 մետր է։
«ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, սակայն` դժվարանցանելի։
Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ողջ թափով, կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ»,-ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ «կարմիր գծերի» մասին նոր որոշման վերաբերյալ
Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հա...