ՔԿ-ն՝ ձերբակալված ձկնորսի մասին
Օրերս ՆԳՆ ջրային պարեկների և ձկնորսների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 26 ձկնորսներից 25-ը ազատ են արձակվել արգելանքից։
Մեկ անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։ Այս մասին Auroranews-ին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Դատարան միջնորդություն է ներկայացվել ձկնորսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում օրերս գերլարված իրավիճակ էր: Մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա էին իրականացրել և երկկողմանի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը: Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սևանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...