Փարիզում ձերբակալել են հնդիկների տեղափոխող ինքնաթիռը՝ մաքսանենգության կասկածանքով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մերձակայքում ձերբակալվել է ռումինական ավիաընկերության ինքնաթիռ՝ մարդկանց մաքսանենգության կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից։
Ֆրանսիայի ոստիկանությունը մարդկանց թրաֆիքինգի կասկածանքով կանգնեցրել է 300 հնդիկ ուղևորների, այդ թվում՝ անչափահասների տեղափոխող ինքնաթիռը։ Երկու ուղեւոր բերման են ենթարկվել հարցաքննության։
Հաղորդվում է, որ 13 անչափահաս առանց ուղեկցության, հնդիկ 300 ուղեւորների հետ միասին, ինքնաթիռում էր։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանում է ռումինական Legend Airlines չարտերային ընկերությանը և ի սկզբանե պետք է թռչեր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայից մինչև Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուա։
«Իմ տեղեկություններով՝ սա առաջին դեպքն է, երբ մի ամբողջ ինքնաթիռ՝ իր բոլոր ուղևորներով, վայրէջք է կատարել մարդկանց թրաֆիքինգի կասկածանքով»,- ասել է Էմանուել Դաուդը, որն իրավաբան է և մասնագիտացած միջազգային քրեական իրավունքի ոլորտում։
Նշվում է, որ հնդիկ ուղևորները, որոնք հավանաբար աշխատում են Արաբական Միացյալ Էմիրություններում, կարող էին ծրագրել մեկնել Կենտրոնական Ամերիկա և այնտեղից փորձել անօրինական կերպով անցնել ԱՄՆ կամ Կանադա։ Այս մասին ասել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...