Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ ՀՖՖ նախագահի ընտրությանը Օզբիլիսի թեկնածության մասին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրա սահմաններից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ, իմ ընկեր, մաղթում եմ հաջողություն»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կայանում է այսօր` դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
«Ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»․ Արաս Օզբիլիս
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է...
Ընտրությունները վերածվել են աթոռակռվի . «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների կապակցությամբ, որում նշված է․ «Ցանկ...
Մխիթարյանը կերկարաձգի՞ պայմանագիրը «Ինտերի» հետ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Այս մասին տեղե...