«Ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»․ Արաս Օզբիլիս
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արասը։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։
Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածուներ են պայքարում՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը։ Արմեն Մելիքբեկյանը համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է: Հաղթանակի իր շանսերը բարձր է գնահատում նաև Արաս Օզբիլիսը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ ՀՖՖ նախագահի ընտրությանը Օզբիլիսի թեկնածության մասին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին հաջողություն է մաղթել Հայ...
Ընտրությունները վերածվել են աթոռակռվի . «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների կապակցությամբ, որում նշված է․ «Ցանկ...
Մխիթարյանը կերկարաձգի՞ պայմանագիրը «Ինտերի» հետ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Այս մասին տեղե...