Ուկրաինական ԱԹՍ–ները հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնին
Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնը հուլիսի 13-ին անօդաչուների հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնել է են ատոմակայանից։
«Հակառակորդը երեք անօդաչու է կիրառել։ Հարվածը հասցվել է կայանի առաջին էներգաբլոկից մոտավորապես 250-300 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, հարվածի հետևանքով հրդեհ չի առաջացել, լուրջ ավերածություններ էլ չկան», – ասված է հաղորդագրությունում։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ ԶԱԷԿ-ի անձնակազմը չի տուժել ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով։
Կենտրոնում տեղակայված է ռեակտորային սրահի` աշխարհում միակ լիարժեք վարժասարքը, որը չափազանց կարևոր է անձնակազմի վերապատրաստման համար։ Այժմ մասնագետները գնահատում են վնասը և մանրամասն վերլուծում միջադեպի հանգամանքները։
Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է բնականոն աշխատանքը՝ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցների պահպանմամբ։ Կայանի շահագործման անվտանգությունն ապահովված է։ Աշխատակիցները որակավորման բարձրացման ուսումնական կենտրոնին հասցված հարվածները Զապորոժեի ԱԷԿ-ում գնահատել են որպես ճնշում ատոմակայանի աշխատակիցների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, Գերմանիան հակահարված կտա
Գերմանական զորքերը պատրաստ կլինեն սպանել ռուս զինվորներին, եթե Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, ասում է Գերման...
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Մայակ և Մալինովկա բնակավայրերը
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Մայակ և Զապորոժիեի մարզի Մալինովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնո...
Իսրայելը հարվածել է Գազային․ զոհվել են նաև երեխաներ
Իսրայելի կողմից Գազայի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել են ջուր բերող երեխաներ։ Իսրայելի պաշտպանության բանակը խոստո...
Ուկրանիայի Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա գիշերը հարյուրավոր կրակոցներ են արձակվել. Գրոսի
Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա գիշերը հարյուրավոր կրակոցներ են արձակվել հայտնել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Կիրակի գիշերը Զապ...