Ինչո՞ւ Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախի պատմական տարածքի հանձնում, զինաթափում, ինչն էլ հանգեցրեց հայկական երկրորդ պետության հայաթափմանը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Նախ՝ արձանագրենք, որ որեւէ պաշտոնյայի ստորագրած հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, քանի որ այն ժողովրդի հանրաքվեով ստեղծված ինքնիշխան պետություն է՝ իր պետական կառույցներով ու ատրիբուտներով: Սամվել Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ որեւէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը՝ այսպիսով նաեւ ուղերձ հղելով, որ իր ստորագրած հրամանագիրն իրավական ուժ չունի: Այս դեպքում, թերևս, տարօրինակ է՝ ինչու Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը:
Ավելին՝ ինչպես օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, արդեն իսկ կա այդ՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթի չեղարկման հրամանագիր, բայց, չգիտես՝ ինչու, Արցախի կառավարությունը խուսափում է այն հրապարակել: Կարևոր է նաև, որ այդ չեղարկման հրամանագիրը մինչև տարեվերջ հրապարակվի, որպեսզի այդ ուղերձը պաշտոնապես տրվի միջազգային հանրությանը: Այսպիսով, Արցախի լուծարման փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչպես կվարվի Արցախի կառավարությունը, ժամանակը ցույց կտա»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․«Չի...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում. Կոպիրկին
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Այս մասին ТАСС-ին հայ...