Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում. Կոպիրկին
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Որոշ անհատական պայմանագրերում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ՝ կատարել պաշտպանության պետական պատվերը, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Կոպիրկինի խոսքով` ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն ավարտվել են ժամանակին և բարձր որակով։
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․«Չի...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Անահիտ Ավանեսյանը խեղաթյուրել է. Փաշինյանը կազատի՞ նրան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալու...