Անահիտ Ավանեսյանը խեղաթյուրել է. Փաշինյանը կազատի՞ նրան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալում են, որ Փաշինյանը նախարարություն այցից, հաշվետվությունը լսելուց հետո եզրակացություններ կանի և կհեռացնի նախարարին:
Նախօրեին Փաշինյանն այցելել էր նախարարություն` 2023թ. գործունեության հաշվետվությունը լսելու: Այցին ընդառաջ ավելի քան մեկ ամիս նախարարությունում վերանորոգման բուռն աշխատանքներ են ընթացել, բոլորն աշխատել են գերլարված մթնոլորտում, հաշվետվություններ կազմել և այլն: Աշխատակազմում կարծում են, որ անգամ Փաշինյանի նման ոչ կոմպետենտ ղեկավարն այդ այցից պետք է հասկանար, որ Ավանեսյանը խեղաթյուրում է իրականությունը: Եվ դա հարցուպատասխանի ընթացքում էլ է երևացել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ կան:
«Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում, և բուժառուի հետևի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել և հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետեւից: Մինչդեռ շարքային քաղաքացիներիս անգամ հայտնի է, որ պետպատվերի ոլորտում օֆերտա չի գործում, ու կա իքս չափի լիմիտ, և անգամ օնկոհիվանդները հաճախ չեն կարողանում օգվել պետպատվերից, քանի որ հիվանդանոցներում տեղեկացնում են, որ պետպատվերի լիմիտը սպառված է»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․«Չի...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում. Կոպիրկին
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Այս մասին ТАСС-ին հայ...