Հայտնի է Հայաստանի 2023 թվականի տարվա 10-ը լավագույն մարզիկների անունները
Կայացել է 2023 թվականի լավագույն 10 մարզիկների ընտրությունը, որին մասնակցել են մարզական լրագրողներն ու տարբեր մարզաձևերում հավաքականների գլխավոր մարզիչները։
Լավագույն մարզիկները ընտրվում են առանց համարակալման, այսինքն` առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցնող չկա, սակայն բոլորից շատ միավորներ ստացել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։
2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում ըմբիշները շատ են՝ 5 մարզիկ, 2 ծանրամարտիկ է ընդգրկված, բռնցքամարտն ունի 2 ներկայացուցիչ և սպորտային մարմնամարզությունը` 1։
Ստորև ներկայացնում ենք լավագույն մարզիկների տասնյակը
Արթուր Ալեքսանյան –հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Մալխաս Ամոյան –հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արման Անդրեասյան –ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Հովհաննես Բաչկով –բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արթուր Դավթյան –սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,
Վազգեն Թևանյան –ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարազդատ Լալայան – ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Արսեն Հարությունյան –ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Նարեկ Մանասյան –բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Սահակյան Գոռ –ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
«Ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»․ Արաս Օզբիլիս
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է...
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ ՀՖՖ նախագահի ընտրությանը Օզբիլիսի թեկնածության մասին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին հաջողություն է մաղթել Հայ...
Ընտրությունները վերածվել են աթոռակռվի . «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների կապակցությամբ, որում նշված է․ «Ցանկ...