ՀԱՄԱՍ-ի անդամները կարող են հանձնվել կամ մեռնել․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրադադարի դիմաց Գազայի հատվածից պատանդներին ազատելու առաջիկա նոր համաձայնագրի շուրջ մամուլում քննարկումների ֆոնին ասել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ մինչև հաղթանակ, իսկ պաղեստինյան շարժման անդամները միայն մեկ ընտրություն ունեն՝ «հանձնվել կամ մեռնել»:
«Մենք կռվում ենք մինչև հաղթանակ: Մենք չենք դադարեցնի պատերազմը, մինչև չհասնենք դրա բոլոր նպատակներին՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար վերացում և մեր բոլոր պատանդների ազատ արձակում: Ընտրությունը, որը ես առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ին, շատ պարզ է՝ հանձնվել կամ մեռնել: Եվ ՀԱՄԱՍ-ին վերացնելուց հետո ես կաշխատեմ որքան կարող եմ, որպեսզի Գազան այլևս որևէ վտանգ չներկայացնի Իսրայելի համար»,- ասել է վարչապետը ժողովրդին ուղղված կարճ ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը կշարունակի պատերազմը մինչև հաղթանակ»․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի մի...
Գազայում ավելի շատ երեխաներ կարող են մահանալ հիվանդություններից, քան ռմբակոծությունից
Գազայի հատվածում ջրի, սննդի և հիգիենայի միջոցների պակասի հետևանքով առաջացած հիվանդություններից մանկական մահացությունը կա...
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից, հայտնում է հն...
Եմենում համընդհանուր զորահավաք է սկսվել Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար
Եմենի հյուսիսում համընդհանուր զորահավաք է սկսվել՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է «Անսա...