Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, ՀՀ ԶՈւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին և ՀՀ անվտանգությանն առնչվող այլ հարցեր:րևւկմյ
Զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․«Չի...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...