Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ և ԱՊՀ միջոցառումների․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ աղբյուրները վստահեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին։ Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ պաշտոնական Երևանը ցուցադրաբար բոյկոտում է ռուսական հարթակները` ո՛չ ՀՀ արտգործնախարարը, ո՛չ ԱԽ քարտուղարը, ո՛չ ԱԺ նախագահը, առավել ևս՝ վարչապետը, չեն մասնակցում Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցող քաղաքական հավաքներին։ Որոշել են պահպանել միայն տնտեսական մասնակցությունը և կապերը:
Գյումրիում շաբաթ օրը կայացած կուսակցության քաղաքական ժողովում, սակայն, Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը դժգոհել են, որ Արևմուտքը հավուր պատշաճի չի գնահատում իրենց քայլերը, ուստի ժամանակն է ՌԴ-ի հետ փափուկ քաղաքականության անցնել: Դրանով հասկացրել է առաջիկա միջոցառումներին իր մասնակցության մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական հանդիպմանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...