ՄԱԿ-ը մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը
Ռուսաստանին «չհաջողվեց համարժեք միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար», և կան նշաններ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել, ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թըրքը:
Reuters-ը հայտնում է, որ Գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնաբերել է «մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներ, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ և ռազմական հանցագործություններ, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության կողմից»։
Խախտումները ներառում են 142 խաղաղ բնակիչների մահապատիժներ այն պահից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա անցյալ փետրվարին, ինչպես նաև առևանգումներ, խոշտանգումներ և դաժան վերաբերմունք կալանավորների նկատմամբ, ներառյալ սեռական բռնությունը, Ժնևում Մարդու իրավունքների խորհրդին ասել է Թըրքը:
«Ռուսաստանի Դաշնությունը համարժեք միջոցներ չի ձեռնարկել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտներն իրենց հարձակումների հետևանքներից պաշտպանելու համար»,- ասել է Թըրքը:
Նրա խոսքով, երկու երկրների, հատկապես Ռուսաստանի զինված ուժերը պետք է հարգեն մարդու իրավունքները և մարդասիրական իրավունքը։
«Նրանք պետք է դադարեցնեն մեծ տարածք ընդգրկող պայթուցիկ զենքի օգտագործումը բնակեցված վայրերում և կազմեն ականների տեղակայման մանրամասն քարտեզ», - ասել է Թըրքը:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը մեղադրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին ուկրաինացի զինվորականների կողմից իբր կատարված հանցագործությունների «մաքրման» համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...