
ՀՀ ռեսուրսների առյուծի բաժինը դրվել է ԼՂ հարցի վրա․ Փաշինյան

Մենք ուզում ենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը։
Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ես ՀՀ վարչապետն եմ և ՀՀ շահերը պետք է առաջնորդեն մեզ։ Մենք բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած ՀՀ ռեսուրսների 70-80 տոկոսը, առյուծի բաժինը դրվել է ԼՂ հարցի վրա։
ՀՀ-ն արտաքին քաղականութուն չի ունեցել, ունեցել է ԼՂ օրակարգ, ՀՀ-ն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է ԼՂ անվտանգության օրակարգ։ Հաշվի չենք առել, որ Լիսաբոնի, Ստամբուլի գագաթնաժողովներով, Մադրիդյան սկզբունքներով այդ խնդիրն անլուծելի է։ ՄԵնք ռեսուրսները դրել ենք չլուծվող խնդրի վրա»,- նշել է Փաշինյանը։