«Եվրամիությունը սխալ է թույլ տալիս». Էրդողան
Եվրամիությունը սխալ է թույլ տալիս՝ տարիներ շարունակ Թուրքիային ստիպելով սպասել միությանն անդամակցելուն և զուգահեռ Ուկրաինային և Մոլդովային անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողներին հիշեցրել է, որ թեկնածուի կարգավիճակը ԵՄ-ին դեռ չի պարտավորեցնում այդ երկրներին ընդունել որպես միության անդամ:
«Այդ երկրների թվում Թուրքիան չկա։ Դրանից հետո ԵՄ-ն պետք է ինչպես հարկն է գնահատի Թուրքիայի դիրքորոշումը։ Տարիներ շարունակ դռան առաջ սպասեցնել Թուրքիային, որը շատ երկրներից շատ ավելի լավ է պատրաստ ԵՄ-ին անդամակցելուն՝ սխալ է»,-հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով` ԵՄ-ն տարիներ շարունակ «տարբեր պատրվակներով» ձգձգում է Թուրքիայի անդամակցությունը միությանը, թեև ռազմավարական և տնտեսական տեսանկյունից Անկարան վաղուց պատրաստ է դրան, իսկ վերջին տարիներին ակնհայտ է դարձել, թե «որքան կարևոր և ազդեցիկ է Թուրքիան»:
«Ժամանակն է, որ Եվրամիությունն ուղղի այդ սխալը։ Հնարավոր է, որ այդ հարցը բանակցությունների սեղանի շուրջ այլ կերպ քննարկվի, և կարող են նոր քայլեր ձեռնարկվել ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ»,-նշել է Էրդողանը։
Հունգարիան ԵՄ խորհուրդը կգլխավորի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը չի մասնակցի
Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և...
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին ն...
Հայաստանը միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին
Հայաստանը միացել է ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվ...
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ն...