Պատժամիջոցներ՝ Ադրբեջանի դեմ․ օրինագիծն արդեն Նյու Ջերսիի Սենատի հանձնաժողովի օրացույցում է
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Էնդրյու Ցվիկերը առաջադրել է օրինագիծ, որը ենթադրում է պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների խախտումների եւ առաջին հերթին հայտնի տնտեսագետ գիտնական Ղուբադ Իբադօղլուի ձերբակալման համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Օրինագիծն արդեն մտցվել է նահանգի Սենատի հանձնաժողովի օրացույց։
Օրինագծում ասվում է, որ Նյու Ջերսիի նահանգը «խորապես անհանգստացած է» Ադրբեջանում ձերբակալված դոկտոր Ղուբադ Իբադօղլուի վիճակով։
«Պրն Իբադօղլուն հարգարժան տնտեսագետ է, որն առաջ է մղում պետական ֆինանսների թափանցիկությունը։ Նա իր փորձը ներկայացրել է ամբողջ աշխարհին եւ կապված է եղել տարբեր բուհերի հետ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ներառյալ Ռուտգերսը, Նյու Ջերսիի պետական համալսարանը եւ Փրինստոնի համալսարանը։ Գիտական գործունեությունից բացի, դոկտոր Իբադօղլուն նշանավոր քաղաքական ակտիվիստ է, որը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը»,- նշվում է փաստաթղթում։
Իշխանությունները Իբադօղլուին ձերբակալել էին հուլիսին կեղծ փողերի պատրաստման, ձեռքբերման եւ օգտագործման մեղադրանքով։ Նրա ձեբակալումը «Ադրբեջանում ընդունված գործելակերպի շարունակությունն է, որը հակասում է «խոսքի ազատության» դեմոկրատական սկզբունքին։
«Հաշվի առնելով, որ Նյու Ջերսիի օրենքն արգելում է կառավարական հարաբերություններն այլ երկրների հետ, որտեղ կան մարդու իրավունքների խախտումներ, նահանգի շահերից է բխում նման քաղաքականություն վարել նաեւ Ադրբեջանի հանդեպ»,- ասվում է օրինագծում։
Դրա ընդունման դեպքում կարգելվեն պետական գործարքները Ադրբեջանի հետ կապված ձեռնարկությունների հետ։
Նա, ով կաշխատի Ադրբեջանում կամ Ադրբեջանի հետ, կմտցվի ֆինանսների նախարարության ցուցակ, եւ Նյու Ջերսիի նահանգում նրան կարգելվի.
պայմանագրեր կնքել պետական մարմինների հետ,
հանրային աշխատանքների իրավունք ունենալ,
սուբսիդիաներ ստանալ տնտեսական զարգացման համար,
արտոնություններ ստանալ գույքի մունիցիպալ հարկի գծով,
հարկերից ազատման հայտ ներկայացնել կամ տեղեկանք ստանալ,
ունենալ քաղաքի կառուցապատման աշխատանքների հավաստագիր։
Բացի այդ, օրինագիծն արգելում է պետությանը ներդրումներ կատարել թոշակային ֆոնդերում այն ընկերությունների համար, որոնք Ադրբեջանի կառավարության բաժնետիրական կապիտալ ունեն։
Այն արգելում է նաեւ պետությանը եւ նրա կառույցներին բանկային գործողություններ իրականացնել, ունենալ բաժնեթղթեր, պարտքային պարտավորություններ եւ այլ ներդրումներ բաժնետիրական կապիտալում, կամ ունենալ ապահովագրեր՝ տրված ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք բաժնետիրական կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղե...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...