ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը․ հայտնի է՝ ինչ է այն ներառում
Եվրամիությունը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որը նաև արգելք է սահմանում ռուսական ալմաստների ներմուծման վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նոր միջոցներն ուղղված են «ՌԴ տնտեսության թանկարժեք ոլորտներին» և միտված են դժվարացնելու ԵՄ պատժամիջոցների շրջանցումը։
«Ուկրաինայի դեմ ՌԴ-ի շարունակվող ագրեսիվ պատերազմի պատճառով խորհուրդն այսօր ընդունեց տնտեսական և անհատական սահմանափակումների 12-րդ փաթեթը», - ասված է հայտարարության մեջ։
Այսպիսով Եվրամիությունն արգելք է սահմանել Ռուսաստանից ադամանդի ուղղակի կամ անուղղակի ներմուծման, գնման կամ փոխանցման, ինչպես նաև ՌԴ-ից հեղուկ պրոպանի, պղնձի և ալյումինե մետաղալարերի ներմուծման վրա և նոր սահմանափակումներ կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա։
Նոր սահմանափակումները նաև ենթադրում են են, որ ԵՄ բոլոր անդամ երկրները պարտավոր են տեղեկացնել Եվրահանձնաժողովին Ռուսաստանին լցանավեր վաճառելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...