Բոյկոտի մեթոդ. Ավինյանը՝ 171 ավտոբուսների գնման մրցույթի չկայանալու մասին
171 ավտոբուսի ձեռքբերման նպատակով մրցույթը չի կայացել անբարեխիղճ մասնակիցների պատճառով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մրցույթում հաղթողը՝ նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը չէր տրամադրել:
Հարությունյանը նաև հայտնեց, որ նոր մրցույթ են հայտարարում։
«4 մասնակից է եղել, որից մեկը անբարեխիղճ մասնակիցն է եղել, մյուս 3-ը չինական ընկերություններ են եղել»,- հավելեց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց․ «Ենթադրում եմ, որ նոր մրցույթը կլինի արդեն այլ ընթացակարգով, որտեղ նմանատիպ բոյկոտի մեթոդներ չեն լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղե...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...