ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտվել
Ջրային պարեկային ծառայությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով, և ուժեղացված ծառայության արդյունքում դեկտեմբերի 12-ին ջրային պարեկները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ժամը 10։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է մեքենա՝ բարձված ապօրինի որսած շուրջ 250 սիգ տեսակի ձկներով։ Նույն օրը, ժամը 11։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի մոտակայքում մեկ այլ մեքենայում հայտնաբերվել է ապօրինի որսած շուրջ 20 սիգ տեսակի ձուկ։
Երկու անձ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։
Հորդորվում է պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։