Ճշմարտությունը պետք է լսելի լինի. Զախարովայի հայտարարությունը
Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հանցագործությունների մասին ճշմարտությունը պետք է լսելի լինի՝ չնայած այն լռեցնելու Արևմուտքի փորձերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կիևյան կառավարության վայրագությունները ազատագրված Դիմիտրովում (ԴԺՀ)։ Չորեքշաբթի օրը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որտեղ ներկայացվել է «Կիևյան ռեժիմի հանցագործությունները Դիմիտրով քաղաքում. խաղաղ ռուս բնակչության սպանությունները, բռնությունները և կողոպուտները» թեմայով զեկույցը։
«Դոնբասում հանցագործությունների մասին ճշմարտությունը պետք է լսելի լինի, որքան էլ արևմտականները փորձեն լռեցնել այն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զախարովան։
Դիվանագետը պատմել է, որ Դիմիտրովում ուկրաինական ստորաբաժանումները հրահանգ են ունեցել օրական առնվազն հինգ բնակելի տուն հրկիզել։ «Այս մասին վկայում են մի քանի բնակիչներ՝ միմյանցից անկախ պատմելով կոնկրետ փաստերի օրինակով։ Ահաբեկչությունը կրել է պլանավորված և համակարգված բնույթ։ Ի՞նչ է մեզ ասում այս կապակցությամբ միջազգային իրավունքը։ Այն ասում է, որ դա քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևյան չորրորդ կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- նշել է նա։ Զախարովան հավելել է, որ նման ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, իսկ յուրաքանչյուր նման դրվագի հետևում կանգնած են հրամաններ տվող հրամանատարներն ու կատարողները։ «Նրանք պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...