Փաշինյանի կանխատեսո՞ւմը, թե՞ լատենտ ճգնաժամ. ինչ է կատարվում իրականում
Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը կարելի է բնորոշել որպես լատենտ քաղաքական ճգնաժամ, որն արտաքուստ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից առաջ արած այն հայտարարությունը, թե քվեարկությունից հետո երկրում հետընտրական զարգացումներ ու ցնցումներ չեն լինի։
Սակայն, եթե իշխանության տեսանկյունից փողոցային պայքարի բացակայությունը կարող է մեկնաբանվել որպես այդ կանխատեսման իրականացում և հանրային համաձայնություն, ապա խորքային առումով պատկերն այլ է. ընդդիմության կողմից արդյունքները չընդունելը փաստում է, որ լեգիտիմության ճգնաժամը չի հաղթահարվել, պարզապես այն անցել է թաքնված փուլ։ Փողոցային ակտիվության բացակայությունը խոսում է ոչ թե հանրության հանդարտության կամ ընտրության արդյունքների հետ համակերպվելու, այլ քաղաքական ուժերի ռեսուրսների պակասի, հանրային հոգնածության և մարտավարական դադարի մասին։
Արդյունքում ձևավորվել է կայունության պատրանք, որտեղ հետընտրական ցնցումների բացակայությունը ոչ թե հարցերի վերջնական հանգուցալուծման, այլ քաղաքական դիմակայության «սառեցման» արդյունք է։
Նմանատիպ հոդվածներ
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...
Կրեմլի պլանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Reuters-ի աղմկահարույց հրապարակումը
Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք ուղարկելու ծրագիրը,...
Սերգեյ Լավրովի կտրուկ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ
Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը շատ կտրուկ է դրված, անհրաժեշ...
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած երկրից հեռացած ռուս...