ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. կան տուժածներ
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը: Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։ shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում երեխաներ, ովքեր , «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց սպանություն Լոս Անջելեսում. ընտանիքի անդամները հայեր են
Չորեքշաբթի գիշեր Նորթ Հիլզում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած ինքնասպանության հետևանքով հայտնաբերվել է երկու չափ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱ 2026-ը մեկնարկել է ողբերգական դեպքով. մանրամասներ
Աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային օրը ստվերվել է ողբերգական միջադեպով։ Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետությ...
Խոշոր հրդեհ՝ «Ամառ» ռեստորանային համալիրում. կան տուժածներ
Երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններու...