Քաղաքականություն

Փաշինյանը՝ 300 հազար ադրբեջանցիների հետ վերադարձի լուրերի մասին

Փաշինյանը՝ 300 հազար ադրբեջանցիների հետ վերադարձի լուրերի մասին

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու: Նաև բացատրել եմ, թե ինչու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե քարոզարշավի ժամանակ «մանիպուլյատիվ սուտը» մեծ տեղ էր զբաղեցնում:


«Մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր սուտը տարածել են: Էլի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես, թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում: Այսինքն՝ եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը և խաղաղությունը բոլոր թեմաները փակում է և փակել է: Սրանում է իրողությունը»,- ասել է նա:


Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ Փաշինյանը նշեց, որ լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, և ակնհայտ է համարեց նաև այն, թե առաջին անգամ պետությունն այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ:


«Առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է, որովհետև նախկինում երբեք չի եղել դեպք, որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի, և ժողովրդի ձայնն արտահայտվի: Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել:


Էլի եմ ասում՝ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այսօր այս փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն, և հատ-հատ պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- հավեել է վարչապետը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250