Կողաշրջվել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Աշտարակ-Սասունիկ ճանապարհին տեղի ունեցած պատահարից։
«Հունիսի 17-ին՝ ժամը 12․12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։
Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։
Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17-ին՝ ժամը 12։12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ կան տուժածներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...
Նոր մանրամասներ՝ Փամբակում կորած երեխաներից
Ժամը 2-ին պետք է Օրրան գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը: Այս մասին «Օրրան»...
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել ՌԴ-ի խոշորագույն քիմիական գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում գտնվող «Ազոտ» քիմիական գո...
Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է...