Ինչու է Բաքուն կարևորում «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. Ջաբարովի հայտարարությունը
Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ և այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», և որը միջազգային մակարդակով կոչվում է TRIPP (Տրանսպորտային երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար), կարևոր նշանակություն ունի ոչ միայն ադրբեջանական արտահանման, այլև Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը Բաքվում Իսլամական զարգացման բանկի տարեկան նիստերի շրջանակում կազմակերպված երկխոսության ժամանակ:
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ «ազատագրված» տարածքներում ստեղծվող երկու արդյունաբերական գոտիներից մեկը կողմնորոշված է դեպի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտ։
«Գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը նույնպես զարգանում են որպես ավանդական ճյուղեր։ Դրա հետ մեկտեղ կարևոր ուղղություն է արդյունաբերացումը։ Օրինակ, չնայած այն հանգամանքին, որ Աղդամի արդյունաբերական պարկը դեռ նոր է, ռեզիդենտների թվով այն արդեն զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ի վերջո, պետական ներդրումների շարունակումը և միաժամանակ մասնավոր հատվածի, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրության աճը, հանդիսանում են այն բանալին»,- ասել է Ջաբարովը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...