Ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր
Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (այսուհետ՝ Որոշում), որն ուժի մեջ կմտնի 01.02.2024 թվականին, հայտնում են ՆԳ նախարարությունից։
Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։
Ըստ այդմ, համարանիշերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից։
Որոշմամբ սահմանված չափորոշիչներով համարանիշերի աճուրդով հատկացման մեկնարկային արժեքները և աճուրդի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից սահմանվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան ձեռք բերել Որոշմամբ սահմանված չափորոշիչին համապատասխան ցանկացած համարանիշ։
Տրանսպորտային միջոցների առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը առաջիկայում կդրվեն աճուրդի:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտ...
Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը
Երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է: Րոպեներ առաջ երգչի մենեջերը հրապարակում արեց,որը ներկայացն...
Մանրամասներ՝ ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան վերաբերյալ
Ինչպեսս արդեն տեղեկացրել էինք մահացել է ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը: Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «...
Ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լ...