Ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Մեծ աղմուկ բարձրացրած այս լուսանկարի պատմությունն այդպես էլ չբացահայտվեց. ինչպե՞ս էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության, իսկ Քաղավիացիայի կոմիտեն ոչ մի պաշտոնական հայտարարություն չարեց։
Այժմ, վերհիշելով եղածը, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու համար՝ արդյոք որեւէ գործընթաց եղել է, թե հիմա էլ, ինչպես այդ ժամանակ, հեշտ է օդանավակայանի տեսախցիկների արտահոսք ապահովել: «Ինչպես արդեն պատասխանել ենք Ձեր լրատվամիջոցի նախորդ հարցմանը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն. առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»: Մենք էլի կդիմենք…»:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտ...
Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը
Երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է: Րոպեներ առաջ երգչի մենեջերը հրապարակում արեց,որը ներկայացն...
Մանրամասներ՝ ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան վերաբերյալ
Ինչպեսս արդեն տեղեկացրել էինք մահացել է ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը: Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «...
Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է և գիտակցության չգալով մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նա...