Տնտեսություն

Շահագործումից հանված օդանավերը հեռացվել են «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմից. Hetq

Շահագործումից հանված օդանավերը հեռացվել են «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմից. Hetq

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հայկական, ինչպես նաև այստեղ ժամանող արտերկրյա օդանավերից բացի՝ աերոդրոմում և դրան կից տարածքում կարելի է տեսնել վաղուց չշահագործվող, թռիչքների համար այլևս անպիտան, բայց, ամեն դեպքում, որոշակի արժեք ունեցող ինքնաթիռներ:

Մինչև վերջերս դրանք 7-ն էին: 6-ը նախկինում գրանցված էին ՀՀ օդանավերի ռեգիստրում, իսկ 1-ը՝ աֆրիկական Գվինեա պետության: «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է հայկական գրանցում ունեցած բորտերի մասին:

Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից

Դրանցից մեկը նախկին նախագահական/կառավարական «Տու-134Ա-3»-ն է (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072), որը 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները):

1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձևափոխվել է VIP բորտի:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250