Հասարակություն
Հրդեհ՝ Տաշիրում․ փրկարարներն անասնագոմից տարհանել են 80 խոշոր եղջերավոր կենդանի
Edita
Այսօր ժամը 12:12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվում են անասնագոմեր: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող անասնագոմի (մոտ 1000 քմ) տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։45-ին, մարվել՝ 14:01-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը (ընդհանուր մոտ 120 քմ). փրկարարներն անասնագոմից տարհանել են 80 խոշոր եղջերավոր կենդանի։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից կարծում են, որ ռուս բլոգերի ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին
Edita
Ինչ է սպասվում մանկապարտեզի աշխատակցին և տնօրենին՝ ձայնագրությունից հետո. «Փաստ»
Edita
Ժամանակավորապես կդադարեցվի մայրաքաղաքի մի հատվածի երթևեկությունը
Edita
Հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չի նշանակվի
Edita
Ավելին Հասարակություն բաժնից
ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
ՀՀ գլխավոր դատախազը՝ Դավիթ Մինասյանի վերաբերյալ որոշում է կայացրել
3.0
Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
5.0