Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Դոհայում Գրան Պրիի մրցաշարում երկամարտի 189 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Սա 18-ամյա մարզուհու առաջին մեդալն է մեծահասակների պայքարում: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն: Ընդ որում, հրում վարժությունում Գրիգորյանը գերազանցել է աշխարհի երիտասարդական առաջնությունում ցույց տված արդյունքը: Երկու վարժություններում էլ Գրիգորյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը:
Նմանատիպ հոդվածներ
Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Տի...
Բռնցքամարտի Վաղարշակ Քեյանը նվաճեց չեմպիոնի կոչումը
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Վա...
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ...
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Կատարի Գրան Պրիում
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան...