ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է սպասվում չհամապատասխանող արտաքին գովազդ ունեցող տնտեսվարողներին հունվարի 1-ից հետո
Հունվարի մեկից հետո չփոփոխված կամ չհամապատասխանող արտաքին գովազդի դեպքում բացի ապամոնտաժումից կնշանակվի նաև տուգանք։ Այս մասին Auroranews-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Հայտարարվել էր, որ մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն նոր չափորոշիչներին։ Նպատակն է քաղաքը խեղդող գովազդներից մաքրելը և ավելի ներկայանալի դարձնելը։
Քաղաքապետարանը հայտնել էր՝ պատրաստ է խորհրդատվություն տրամադրել յուրաքանչյուր տնտեսվարողի, սակայն բազմաթիվ տնտեսվարողներ ահազանգում են՝ դեռ չգիտեն՝ ինչ է սպասվում հունվարի մեկից հետո։
Auroranews-ը թեմանյի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան։
Հայտնեցին, որ ապամոնտաժումից բացի, նշանակվում է նաև տուգանք՝ մինչև 100 հազար դրամ։ Տուգանքի չափը կախված է գովազդի չափից, քանակից, տեսակից, տեղադիրից և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, իսկ մյուս տաքսիները կարգելվեն
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլայի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ երկու քաղաքացու խուլիգանական վարքը՝ Երևանում․ Ոստիկանության պարզաբանումը՝ աղմկահարույց տեսանյութերին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ խուլիգանական վարք դրսևորում Երևանում։ Նրանք վնասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռում էինք՝ հրդեհ է, դուրս եկեք»․ հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հարցաքննվում է տուժողը
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում և խոզի շաուրմայում․ կասեցվել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել...