ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Ալավերդիում տեղի ունեցած իրադարձություններին
ԱԺ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Ալավերդիում տեղի ունեցած իրադարձություններին։
«Ալավերդիում Ավագանու մեծամասնությունը, 27 անդամներից 14-ը նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, համայնքապետը լկտի խուլիգանական ձևով նախ փակել են համայնքապետարանի, հետո նիստերի դահլիճի դուռը՝ փորձելով թույլ չտալ որպեսզի նիստը կայանա, ստիպված են եղել դիմել փրկարար ծառայությանը, որպեսզի դուռը բացվի: Հետո նիստը գումարվել է, նիստը ընթանում էր, ավագանիները քվեարկում էին արդեն, ու մեկ էլ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը, ով ավագանու անդամ չի հանդիսանում, մտել է դահլիճ ու շուռ տվել քվեատուփի պարունակությունը: Հիմա այստեղ ոստիկանությունը ինչ-որ գործողություն պիտի կատարի, թե՞ չպիտի կատարի»,- հայտարարել է Ալեքսանյանը։
«Ոստիկանությունը կատարել է իր պարտականությունները։ Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են, որ կարող են այդպես հարց լուծել՝ քվեատուփ շուռ տալով կարող են անտեսել ավագանու մեծամասնության ձայնը»,- ավելացրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամանակն է հասկանալ, թե ինչպես լուծել արցախցիների զբաղվածության հարցը». Ավինյան
«Ժամանակն է, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց ինտեգրացիայի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի». ասա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...