«Պարո՛ն Սարգսյան, լիարժեք չեք համոզել ինձ, ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ոչ միայն պարտականություն է, այլև առաքելություն». Վիլեն Գաբրելյան
Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց այստեղ, պարո՛ն Սարգսյան, լիարժեք չեք համոզել ինձ. ԱԺ Պաշտպանության հանձնաժողովին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին դիմելով՝ ասաց Վիլեն Գաբրելյանը։
«Ասում ենք, քանի որ օրենքը բացեր ունի և մարդիկ այսպես, թե այնպես օգտվում են բացերից, եկեք այդ բացերը օրինականցնենք, ոչ թե շտկենք այդ բացերը, որ մարդիկ այդ հնարվորությունը չունենան խուսափել պարտադիր ծառայությունից»,-ասաց նա։
Նշենք, որ նախագծով նախատեսվում է՝ 27 տարին լրանալուց հետո բանակում չծառայած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ՝ կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ըստ Գաբրիելյանի՝ տրամաբանական է, որ 27 տարին լրացած մարդկանց, որոնց վերաբերյալ կան քրեական գործեր և որոնք ուզում են վերադառնալ ՀՀ, հարցը լուծել։ «Ես կողմ եմ այդ մարդկանց հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ՝ որոշակի պայմաներով, ոչ թե համաներման միջոցով, որ գան հարցը իրենց լուծեն ու թռնեն էստեղից, գնան։ Բայց այստեղ, պարո՛ն Սարգսյան, լիարժեք չեք համոզել ինձ։ Այս նախագծին կողմ կքվեարկեմ, բայց 1-ից 2-րդ ընթերցում աշխատենք, տեսնենք վերջնակա՞ն է ձեր՝ 5-րդ կետի վերաբերյալ պնդումը, թե՞ փիլիսոփայական տրամաբանությունը պետք է պահենք, որ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ՀՀ արական սեռի քաղաքացիների ոչ միայն պարտականությունն է, այլ նաև առաքելությունը»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պ...
«Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ-ն առնվազն 5 անգամ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում». ՔՊ-ական պատգամավոր
Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, ո...