Իրանն անպատասխան չի թողնի Սիրիայում իր ռազմական խորհրդականների դեմ գործողությունները. ԱԳՆ
Իրանն անպատասխան չի թողնի Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Սիրիայում Իրանի շահերի և անվտանգության, ինչպես նաև մեր ռազմական խորհրդականների դեմ ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։ Մենք նման իրավիճակներին արձագանքելու փորձ ունենք»,-ասել է Քանանին, փոխանցում է IRNA-ն։
Դեկտեմբերի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր Սիրիայում գտնվող իր երկու ռազմական խորհրդականների մահվան մասին՝ Դամասկոսի վրա իսրայելական օդուժի հրթիռային հարձակման հետևանքով:
Սա հոկտեմբերի 7-ին Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սկսվելուց ի վեր ԻՀՊԿ անդամների շրջանում զոհերի մասին առաջին պաշտոնական հայտարարությունն է։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պ...
«Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ-ն առնվազն 5 անգամ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում». ՔՊ-ական պատգամավոր
Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, ո...