Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո բուֆերային գոտի կստեղծվի. Times of Israel
Իսրայելի իշխանությունները հաստատել են տեղեկությունը, որ Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով մտադիր են բուֆերային գոտի ստեղծել, հաղորդում է The Times of Israel-ը:
«Անվտանգության ապահովման համար պաշտպանական գերատեսչությունը քննարկում է Գազայի կողմից սահմանին բուֆերային գոտու ձևավորում, որպեսզի ՀԱՄԱՍ խմբավորումը չկարողանա ուժերը կենտրոնացնել սահմանի մոտ և կրկին անսպասելի գործողություններ ձեռնարկել Իսրայելի համար», - պարբերականին հայտարարել է Իսրայելի իշխանությունների անանուն ներկայացուցիչը:
«Սա անվտանգության միջոց է, քաղաքական քայլ չէ։ Մենք մտադիր չենք մնալ սահմանի այն կողմում ՝ Գազայում»,-ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի համար «վատ լուրերին»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի համար «վատ լուրերին»: Ըստ Յենս Ստոլտենբերգի՝ պատճառն այն է, ո...
Ուկրաինացիները Զելենսկուց պահանջում են մոբիլիզացնել պաշտոնյաներին ու պատգամավորներին
Ուկրաինացիները իրենց նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջում են մոբիլիզացնել պաշտոնյաներին ու պատգամավորներին: Ուկրաինայի...
Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ղեկավարությանը. Ջոն Քիրբի
Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ղեկավարությանը և ԱՄՆ-ն նման մոտեցումն օգտակար մարտավարո...
Էրդողանը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ից ավելի տեղեկացված է, քան Միացյալ Նահանգները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ավելի տեղեկացված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից, քան Միացյալ Նահա...