ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կենտրոնը բեռնաթափելու իշխանության նպատակն ազնիվ է, բայց վճարները բարձրացնելու որոշումն է սխալ». Էդգար Ղազարյան
Երևանի կենտրոնը բեռնաթափելու մեթոդները տարբեր են, կարող եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել կենտրոնում երթևեկել ոչ թե ավտոշարասյունով, այլ՝ հեծանիվով, որի փորձն ունի։ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Հաշվարկե՞լ եք Փաշինյանի ավտոշարասյունով կենտրոնում երթևեկելն ինչ խցանումներ է առաջացնում և արդյոք այդ խցանումներն ավելի մեծ չեն, քան կարմիր գծերի պատճառով առաջացած խցանումները»,- հարց բարձրացրեց Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը միայն թանկացնում է կենտրոնում կայանելը, այլընտրանք քաղաքացուն չի առաջարկում։ Ղազարյանը նաև նկատեց, որ կենտրոնը բեռնաթափելու իշխանության նպատակն ազնիվ է, բայց վճարները բարձրացնելու որոշումն է սխալ։
Հիշեցնեմ՝ Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը: 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ: Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեք կարծում, որ պետությունը նախ այս ամենը պիտի կարգավորի. Auroranews-ի լրագրողի հարցը բանախոսներին
«Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկմանը ներկա էր նաև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք շատ վատ վիճակում ենք». Թորոսյանն ավտովթարներից զոհերի մասին
Դեռ 2015-2016 թվականներին, տեսնելով, որ ՃՈ-ն չի ապահովում ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, ես նույնիսկ ֆեյսբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամանակն է հասկանալ, թե ինչպես լուծել արցախցիների զբաղվածության հարցը». Ավինյան
«Ժամանակն է, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց ինտեգրացիայի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի». ասա...