ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեք կարծում, որ պետությունը նախ այս ամենը պիտի կարգավորի. Auroranews-ի լրագրողի հարցը բանախոսներին
«Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկմանը ներկա էր նաև Auroranews-ի թղթակիցը։
Նա հարց ուղղեց բանախոսներին՝ անդրադառնալով մի շարք խնդիրների։ Պետության և հասարակության միջեւ պիտի փոխգործակցություն լինի։ Քանդված փողոցներ, գծանշումների բացակայություն, ճանապարհային նշաններ, որոնք լույսանդրադարձնող չեն, վնասված են, կարծես Աֆղանստանից են բերված, բաց դիտահորեր, կեսգիշերից հետո չլուսավորված փողոցներ։ Այս ամենը լուրջ խնդիր է վարորդների համար։ Չեք կարծում, որ պետությունը նախ այս ամենը պիտի կարգավորի, հետո նոր պահանջի ամրագոտի կապել, պլյոնկաները հանել, չխոսել հեռախոսով կամ ղեկին չծխել, կրակմարիչ ու դեղատուփ ունենալ։
Խոսվեց նաև Ջրվեժում Բագրևանդից մինչև Զովք ճանապարհահատվածի մասին, որը երկար ժամանակ է քանդված է։
«Պարոն Թորոսյան, դուք ապրում եք Ջրվեժում և ամեն օր անցնում եք այդ քանդված ճանապարհով»,-ասաց լրագրողը, որին պաշտոնյան պատասխանեց․ «այդ ճանապարհով անց է կացվում գազի խողովակաշար, որը մյուս տարի կապիտալ վերանորոգվելու է, հիմա փոսերը ժամանակավոր լցվելու են»։
Քննարկման բանախոսներն էին՝ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք շատ վատ վիճակում ենք». Թորոսյանն ավտովթարներից զոհերի մասին
Դեռ 2015-2016 թվականներին, տեսնելով, որ ՃՈ-ն չի ապահովում ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, ես նույնիսկ ֆեյսբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամանակն է հասկանալ, թե ինչպես լուծել արցախցիների զբաղվածության հարցը». Ավինյան
«Ժամանակն է, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց ինտեգրացիայի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի». ասա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գալու է ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները կապրեն իրար կողք». Ալեն Սիմոնյան
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, կամ...