ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բոլոր կարմիր գծերն անցել եք, ՔՊ». Նարինե Հայրապետյան
Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ կայանատեղիների վարձավճարներին առնչվող նոր նախագծի հանրային քննարկմանը դիմեց Երևանի փոխքաղաքապետին` նշելով, որ ներկայիս իշխանությունները քաղաքացու մասին չեն մտածում, այլ միայն իրենց գրպանների և պարգևավճարների.
«Ձեր բերած ավտոբուսների վիճակը տեսել եք, դրանց անվտանգությունն ստուգել եք: Գյուղերում անգամ չոբան չեք թողել, բոլորը եկել պարեկապահակներ են աշխատում: Տեսել եք Երևանի փողոցներում ինչեր են կատարվում: 160 000 դրամ տուգանք վճարելը կայանման համար միայն ձեր պարգևավճարներին կհերիքի: Բոլոր կարմիր գծերն անցել եք, ՔՊ»,-ասաց նա:
Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ միայն փոքր կենտրոնի հարցին. «Փոքր կենտրոնի մասով խոստացել ենք, որ բեռնվածության հարցը լուծվելու է»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քո համար Ծերեթելի չի». Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել
Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել, ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև լեզվակռիվ է եղել։ Նշենք, որ Երեւան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերջնական քանդեք, որ նոր մարդիկ չգան ապրեն». Ավինյանը՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին
2023 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարակա...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...