ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն օր ասում եմ՝ չզանգեմ Քաղքապետարան, տեսնեմ՝ երբ կանեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ջրվեժի ճանապարհի մասին
Ջրվեժի ճանապարհը նոր էին ասֆալտապատել, բայց արդեն 10 օր է լուկ էին փորել ու փոսը դեռ կա։ Այս մասին «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Ես ամեն օր աշխատանքի գալուց տեսնում եմ՝ Ջրվեժի ճանապարհը նոր էին ասֆալտապատել, բայց արդեն 10 օր է լուկ էին փորել ու փոսը կա։ Ես ամեն օր ասում եմ՝ չզանգեմ Քաղքապետարան տեսնեմ՝ երբ կանեն։ Ափսոս էր, էդ ամբողջ ճանապարհը Մասիվից մինչև Ջրվեժ կառուցել էին, հիմա եկան մի հատ լուկը փորել են ու ոչ մի ճանապարհային նշան չկա։ Ու հիմա ես՝ որպես քաղաքացի, կարդում եմ լուրերով, որ ամրագոտի չկապեմ Ոստիկանությունն ինձ տուգանելու է, մեքենայի ապակիների թաղանթը չհանեմ՝ տուգանելու է, բայց գալիս եմ տեսնում եմ՝ այդ ճանապարհը։ Քաղաքացու տեսանկյունից՝ բոլորս պետության մարդ ենք, ասում են՝ պետության մարդն այն ինչ պիտի անի՝ չի անում,բայց ես անում եմ։ Սա օբյեկտիվ ա»,- մանրամասնեց Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ Ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարների վրա ազդեցությունը մեղմացնելու գրեթե 0-ական ազդեցություն ունի։
«Մենք անընդհատ Ոստիկանությանն ենք մեղադրում, բայց Ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարների վրա ազդեցությունը մեղմացնելու գրեթե 0-ական ազդեցություն ու գործառույթ ունի»,- ասաց նա։
Գաբրիելյանն ասում՝ մի շարք հարցերում խնդիրը համայնքինն է։
«Այսիքն ճանապարհները գծանշված չեն՝ Ոստիկանության խնդիրը չի, լուսացույցները չեն աշխատում՝ Ոստիկանության խնդիրը չի, Ճանապարհները ճիշտ կահավորված չեն՝ Ոստիկանության խնդիրը չի, ձնամաքրման աշխատանքներն արված չեն՝ Ոստիկանության խնդիրը չի, քանի որ դա համայնքի խնդիրն է»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ քննարկման բանախոսներն են՝ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...