Նրանք պարզապես վախկոտ են․ Լավրով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ժամանակից շուտ մեկնումը Մակեդոնիայի մայրաքաղաքից, որտեղ հանդիպել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարները, ցույց է տալիս երկխոսության հանդեպ նրանց վախը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բլինկենը, ինչպես հասկանում եմ, գնացել է, Բորելը` նույնպես։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Դե, նրանք հավանաբար կարծում են, որ դրանով ընդգծում են Ռուսաստանին մեկուսացնելու իրենց մտադրությունը։ Իսկ ես կարծում եմ, որ նրանք պարզապես վախկոտ են, վախենում են ցանկացած անկեղծ, փաստերով զրույցից, փախել է իմ գործընկերը` պետքարտուղար Բլինկենը, ես ոչ մի տեղ չեմ փախել»,- ասել է նա:
Հիշեցնենք` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում։
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...