«Նա խոսքի և գործի մարդ է, ով երկիրը բերել է համաշխարհային տերության կարգավիճակի». Նազարբաևը` Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով «խոսքի և գործի մարդ» է, իր երկիրը վերադարձրել է համաշխարհային տերության կարգավիճակի։ Ռուսաստանի նախագահին նման գնահատական է տվել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Ղազախ-ռուսական հարաբերություններում որակապես նոր ժամանակաշրջան սկսվեց Վլադիմիր Պուտինի՝ պետության ղեկավարության գալով: Պուտինը երկրում կարգուկանոն հաստատեց, ամրապնդեց իշխանության հեղինակությունը: Նա խոսքի և գործի մարդ է: Ոչ ոք չի կասկածում, որ Պուտինի նախագահությունը կմտնի Ռուսաստանի պատմության մեջ որպես հատուկ ժամանակաշրջան: Դա գիտակցում են նաև նրա թշնամիները»,- գրել է Նազարբաևը հրապարակված իր հուշերում:
Նա նշել է, որ հենց սկզբից ընդհանուր լեզու է գտել Պուտինի հետ։ «Նա աջակցել է հետխորհրդային տարածքում իմ բոլոր ինտեգրացիոն նախաձեռնություններին»,- հավելել է Նազարբաևը։ Նրա խոսքով՝ որպես պետությունների ղեկավարներ այնքան հաճախ են հանդիպել, որ Պուտինը «մի անգամ նույնիսկ կատակել է, որ հավանաբար գրանցվելու է Ղազախստանում»։
«Պուտինն իր խոսքի տերն է, մեր միջև երբեք բացթողումներ կամ թյուրիմացություններ չեն եղել, նա միշտ և բարեխղճորեն կատարում է իր գործընկերներին տված խոստումները»,- ընդգծել է Նազարբաևը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Պուտինը «կարող է սառեցնել և երկար ժամանակ չվերականգնել հարաբերություններն այն պետությունների ղեկավարների և մարդկանց հետ, ովքեր չեն պահում իրենց խոսքը և չեն կատարում իրենց պարտավորությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմ...
Իրանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ ուշ չէ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ «ուշ չէ»։ Նա համ...