Կշարունակենք մեր շփումները բոլոր համապատասխան կողմերի հետ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, իհարկե, կնախընտրեինք տեսնել այդ հումանիտար դադարի հերթական երկարաձգման մասին լուրերը, մեզ թվում էր, որ դա ավելի նպատակահարմար կլիներ՝ հաշվի առնելով այն հումանիտար աղետի չափը, որն այժմ Գազայում է եւ հաշվի առնելով պատանդների ազատ արձակման գործընթացի անավարտությունը։ Սակայն, չնայած ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք կշարունակենք մեր ջանքերը, կշարունակենք մեր շփումները բոլոր համապատասխան կողմերի հետ, որպեսզի ազատ արձակենք այնտեղ մնացած Ռուսաստանի քաղաքացիներին», - հայտարարել Է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը Գազայի հատվածում և կրակ բացել իսրայելական տարածքի վրա։ Զինվորականները վերսկսել են ռազմական գործողություններն այնտեղ: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարից հետո առաջին երեք ժամվա ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 32 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...