«Կայանատեղիների թանկացումը բերելու է սոցիալական շերտավորման». Մանուկ Սուքիասյան
Մեր նպատակի բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ, նախագծի նպատակը փոքր կենտրոնի բեռնաթափումն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկման ժամանակ նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշեց. «Խոստացված միասնական տոմսային համակարգը չկա, մետրոյի ցանցի ընդլայնումը չկա, ավտոբուսների նոր խմբաքանակը լավագույն դեպքում ամռանը կլինի, եւ եթե անգամ ամբողջ քաղաքը ողողենք ավտոբուսներով, մեր փողոցների թողունակությունը թույլ չի տալիս, որ այդքան շատ տրանսպորտ շարժվի, եթե դրան գումարում ենք նոր շենքերի կառուցման բյուրավոր թույլտվությունները: Ես նշեցի մի շարք բաղադրիչներ, իսկ հիմա խոսվում է միայն մեկի մասին, որը ընդամենը առաջացնելու է սոցիալական շերտավորում, վճարունակների համար խնդիր չի լինելու մտնել կենտրոն, իսկ մնացածների համար, օրինակ Նոր Նորքից իջնողը պետք է մեքենան գազանանոցի մոտ կանգնեցնի, ու ի՞նչ նստի»,-ասաց նա՝ առաջարկելով վերգետնյա եւ ստորգետնյա կայանատեղիներով կարելի է փողոցները բեռնաթափել:
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցի ռելոկանտները խոսել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահա...
Ինչու է կայանատեղիի վճարը սահմանվել 160.000 դրամ. Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկվում Երևանի փոքր Կենտրոնում ավտոկայանատեղիների համ...
«Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են «կարմիր գծերի» տուրքից և ազատված են մնալու». փոխքաղաքապետ
Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար տուրքերից։ Եր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կ...