Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 08:38-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռոսիայի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, քաղաքացիների հետ համատեղ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երեք տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար` Երևան-Գյումրի ճանապարհին. կան զոհեր ու վիրավորներ
Այսօր ժամը 11:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բե...
Մադրիդում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Մադրիդում ուղղաթիռ է կործանվել՝ ընկնելով Մադրիդի շրջանաձև ճանապարհներից մեկի վրա։ Ինչպես հայտնում է El Mundo թերթը, միջա...
Խոշոր ավտովթար` Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին` ժամը 13։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին...
Հայտնի է Ուկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը
Ուկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնել է երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։ «Նե...