Խոշոր ավտովթար` Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին` ժամը 13։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Պ. Ե., ծնված 1988 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս. Ո.-ն (ծնված 1989 թ․), իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2000 թ․)․ Պ․ Ե.-ն և Ս․ Ո.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները Ա. Ե.-ին (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները փակել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ուկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը
Ուկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնել է երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։ «Նե...
Խոշոր ավտովթար` Երևան-Գյումրի ճանապարհին. կան զոհեր ու վիրավորներ
Այսօր ժամը 11:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բե...
Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը...
Իլ-76 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևոյում»
Նովոսիբիրսկից մեկնած Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Տեղե...