Գոռ Աբրահամյանը՝ ՔԿ-ում օպերատիվ հավաք անցկացնելու վերաբերյալ մամուլում տարածվող լուրերի մասին
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե մի քանի օր առաջ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել օպերատիվ հավաք, որին մասնակցել են քննչական կոմիտեի բոլոր վարչությունների պետերը, և նրանց փոխանցվել են փակ ցուցակներ, որտեղ ընդգրկված են եղել նախկին գյուղապետների, քաղաքապետների, քաղաքականությամբ զբաղվող ակտիվ «սաստավի» ներկայացուցիչների անուններ, ինչպես նաև բիզնեսով զբաղվող անհատների տվյալներ։
Գոռ Աբրահամյանը գրել է․
«Վաղուց բամբասանքային հերյուրանքներ հերքելու առիթ չէի ունեցել։
Այսօր մի քանի առցանց լրատվամիջոցում տեսա "Փաստ" թերթին հղումով, անանուն աղբյուրի վկայակոչման արդեն "հին ու բարի" մեթոդով գրված մի, այսպես կոչված, տեղեկություն իբր ՀՀ քննչական կոմիտեում բոլոր վարչությունների պետերի մասնակցությամբ ինչ որ օպերատիվ հավաքի անցկացման, դրա ընթացքում մասնակիցներին "նախկին գյուղապետների, քաղաքապետների, քաղաքականությամբ զբաղվող ակտիվ «սաստավի» ներկայացուցիչների անուններ, ինչպես նաև բիզնեսով զբաղվող անհատների տվյալներ պարունակող" ինչ-որ խորհրդավոր փակ ցուցակներ փոխանցելու, այդ ցուցակներում ընդգրկված անձանց մասին "պապկաներ" սարքելու և մեկ ամսում ՀՀ քննչական կոմիտեի գլխամաս ներկայացնելու մասին։ Գրվածքին էլ նույնքան ինտրիգային մի վերնագիր է դրվել՝ "Անցան գործի"։
Ժանրի կանոններով ստիպված եմ ժամանակ վատնել նման զառանցանքը հերքելու վրա, որպեսզի անտարբերության մատնելը որևէ մեկի կողմից չընկալվի կամ չմեկնաբանվի որպես անուղղակի հաստատում։
Նման հավաք ՀՀ քննչական կոմիտեում չի անցկացվել և չէր էլ կարող անցկացվել։ Հետևաբար իրականության հետ որևէ աղերս չունեն ու չեն կարող ունենալ նաև այսպես կոչված հավաքին վերագրվող մնացած անհեթեթությունները։
Զարմանալի է, որ մեր առանձին գործընկերներ համառորեն չեն հրաժարվում իրենց դարն ապրած, շաբլոն և վաղուց ապակոդավորված մանիպուլյացիոն նման հնարքներից»։
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...