Զելենսկին ճանաչվել է տարվա գլխավոր «երազող». Ամերիկյան Politico թերթ
Ամերիկյան Politico թերթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկիին անվանել է տարվա գլխավոր «երազողը»։ Հրատարակությունը Զելենսկու լուսանկարի
նկարագրության մեջ նշում է, որ անցյալ տարի նա հաջողությամբ դիմել է Արևմուտքից ֆինանսական
օգնություն ստանալու համար՝ օգտագործելով խոսքի ուժը։
«Ուինսթոն Չերչիլ, Մարտին Լյութեր Քինգ կրտսեր, Նելսոն Մանդելա. ժամանակ առ ժամանակ
հայտնվում է առաջնորդ և ինքնուրույն փոխում պատմության ընթացքը ոչ թե իր բանակի կամ
տնտեսության, այլ խոսքի ուժի շնորհիվ։ Այդպիսի առաջնորդ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկին»,- գրում է հրատարակությունը։
Politico-ն նշում է, որ Զելենսկին «հասցրել է առաջ մղել այնպիսի բաներ, որոնք մինչև
վերջերս աներևակայելի էին թվում: Նա առաջ է մղել Ուկրաինային դեպի ԵՄ և ՆԱՏՕ-ի ռազմական
դաշինքին անդամակցություն»:
Սակայն, ըստ Politico-ի կանխատեսման, 2024 թվականը դժվար կլինի Զելենսկու համար,
քանի որ «աշխարհը հուսահատված է Մերձավոր Արևելքի պատերազմից, իսկ ուկրաինացիները ուժասպառ
են եղել երկու տարվա կռվից և տարածքները վերադարձնելու համար պայքարից»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...
Ադրբեջանի արձագանքը` Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Ինչպես հայտնում է ադրբեջանակա...