«Նիկոլ Փաշինյանին 2 տարի ո՛չ տեսել եմ, ո՛չ խաբար եմ»․ Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է արցախցիների խնդիրներով զբաղվող հատուկ վարչություն ստեղծել, սակայն ՀՀ վարչապետը մերժել է։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 90-ականներին Մոսկովյան փողոցում, և այդ ծառայությունով, ոնց որ դուք եք ձևակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել վերաբնակեցնելու հարցերով և բոլոր հարցերով։ Մերժել է»,- ասաց Բաբայանը։
Թե ինչու է իր առաջարկը մերժվել, չգիտի։ Նրա խոսքով` որևէ հիմնավորում չի ներկայացվել։
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ հանդիպել, առաջարկս գրավոր եմ ուղարկել, Փաշինյանին երկու տարուց ավելի կլինի ո՛չ տեսել եմ, ո՛չ խաբար եմ, ո՛չ գիտեմ»,- ասաց Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...
Ադրբեջանի արձագանքը` Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Ինչպես հայտնում է ադրբեջանակա...