Իսրայելին կոչ ենք անում արդարացի լուծում տալ «Կովերի պարտեզ-ի խնդրին. Զախարովա
Մարիա Զախարովան նշել է, որ կրոնական բոլոր համայնքների իրավունքները
պետք է հավասարապես պաշտպանված լինեն։
Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների
հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային այն իրավիճակին,
որ ստեղծվել է Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, «Հայկական պարտեզի» շուրջ․
այն դատական քաշքշուկի առարկա է դարձել Երուսաղեմի հայկական պատրիարքության և իսրայելական
կազմակերպություններից մեկի միջև»,- ներկայացրեց իրավիճակը Զախարովան։
Նրա խոսքով՝ չսպասելով դատական գործընթացի ավարտին՝ կազմակերպությունը
սկսել է հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ վիճելի տարածքում, որը բախումների
է բերել տեղի հայերի ու հուդայական ծայրահեղականների միջև։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել
այս զգայուն հարցի արդարացի լուծման համար՝ օրենքի սահմաններում։ Մենք հավատում ենք,
որ երկրի կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»,-
հայտարարեց Զախարովան։
Նա շեշտեց՝ Ռուսաստանը դեմ է ցանկացած ապօրինի գործողության, որի
նպատակը երկրում պատմականորեն ձևավորված էթնիկ հավասարակշռությունը խախտելն է Երուսաղեմի
Հին քաղաքում, ներառյալ՝ ոտնձգությունները դարերով այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց
սեփականության և սրբավայրերի հանդեպ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...
Ադրբեջանի արձագանքը` Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Ինչպես հայտնում է ադրբեջանակա...